|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
2012-ին մեր երկրին շահագրգռող բազմաթիվ իրադարձություններ տեղի ունեցան, որոնց մի մասը նորմալ էր, մյուս մասը` ոչ. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը` խոսելով անցնող տարվա ՀՀ արտաքին քաղաքականության մասին:
Ըստ նրա` այս տարի նկատելի էր հստակ քաղաքականության բացակայություն, իսկ արտաքին քաղաքականություն, կարելի է ասել, չենք ունեցել: «Ինչպես նախորդ, այնպես էլ այս տարվա ընթացքում նկատելի էր ադրբեջանցիների հակահայկական քաղաքականությունը»,- ասաց Մանոյանը և հավելեց, որ մենք ավելի շատ փորձում էինք դրան հակադարձել, քան ինչ-որ քայլ կատարել:
Նրա խոսերով` հայ-թուրքական հարաբերություններում ևս որևէ փոփոխություն չի նկատվել, քանի որ մեր իշխանությունները քաղաքականության ղեկը թողել են թուրքերին, ինչը մեր երկրի շահերից չի բխում:
Ինչ վերաբերում է Հայաստան-Իրան հարաբերություններին, դրանք շարունակում են կարևոր մնալ, հատկապես` առևտրատնտեսական տեսանկյունից:
Մանոյանի կարծիքով` մեր արտաքին քաղաքակոնւթյան հարցում շատ բան կախված է դեսպաններից: «Նրանցից ոմանք բուռն գործունեություն են ծավալում, ոմանք, ընդհակառակը, իրենց դիրքն օգտագործում են անձնական շահերի համար»,- եզրափակեց նա: