կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-27 10:05
Հասարակություն

Թանկացրե՞լ է գազի գինը

Թանկացրե՞լ է գազի գինը

«Ժամանակի» տեղեկություններով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը Արթիկում ունեցած իր գազալցակայաններում թանկացրել է գազի գինը:

 

Արթիկից խմբագրություն ահազանգած բնակիչն ասել էր, թե իրենց շրջանում գազալցակայանները հիմնականում պատկանում են Գ. Ծառուկյանին, ու երբ մարդիկ գազ լիցքավորելիս հարցնում են, թե ինչու են բարձրացրել գները, աշխատողներն ասում են՝ Ռուսաստանն արդեն թանկացրել է ՀՀ մատակարարվող գազի գինը:

 

Մինչդեռ, շարունակում է թերթը, գազի գները դեռ փոփոխության չեն ենթարկվել: «Ժամանակը» փորձել է Գ. Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանից մեկնաբանություն ստանալ, թե Արթիկում ինչու են բարձրացրել գազի գները, բայց նա չի պատասխանել հեռախոսազանգերին: