Փոխարժեքներ
24 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
"ՙԱմեն ինչ հասկանալի է , պայմանագրային հարաբերություններ են, ապրիլի մեկից Հայաստանում գազի գինը շուկայական մակարդակի կլինի ",- Հայռուսգազարդ ընկերության վարչության փոխնախագահ Անատոլի Պոդմիշալսկին այսպես է արձագանել գազի սակագնի առաջիկա թանկացման վերաբերյալ լրագրողների հարցադրմանը:Նա նաև հավելել է ` ՙայլ տարբերակների մասին հնարավոր կլինի խոսել առաջիկա 2-3 ամիսներին, եթե նման բանակցություններ լինեն՚:
Անատոլի Պոդմիշալսկին այսօր ներկայացրել է Հայռուսգազարդի նոր տնօրենին` Վարդան Հարությունյանը ընկերության փոխտնօերնն էր մինչև այսօր: Նա տնտեսագիտության թեկնածու է , աշխատանքային գործունեությունն սկսել է Աբովյանի թթխմորի գործարանից, իսկ վերջին 10 տարիներին աշխատել է Հայռուսգազարդում: Նրան ներկայացնելուց առաջ` Պոդմիշալսկին ընկերության կոլեկտիվի աշխատանքը գնահատել է արդյունաետ. ՙ Հայռուսգազարդը դարձել է կադրերի դարբնոց` իր շարքերում պատրաստելով Երևանի նոր քաղաքապետին՚:
Հայռուսգազարդն այսօր Հայաստանի խոշորագույն հարկատուների ցանկում առաջինն է :
Ընկերության նախկին տնօրեն, այսօր Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն ասել էր, որ սա այն ընկերությունն է, որի ղեկավարի փոփոխությունը հեղափոխություն չի առաջացնի: