Փոխարժեքներ
15 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.99 |
EUR | ⚊ | € 435.64 |
RUB | ⚊ | ₽ 4.833 |
GBP | ⚊ | £ 517.81 |
GEL | ⚊ | ₾ 141.55 |
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը «Հայկական ժամանակ»-ի թղթակցին հայտնել է, որ միայն երեկվա ընթացքում վեց անձ՝ վերջին տասը տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանք է ստացել:
Սույն տեղեկանքը, որ անհրաժեշտ է ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու համար, երեկ ստացել են ՄԱԱ նախագահ Նարինե Մկրտչյանը, «Ռադիո Հայ»-ի տնօրեն Անդրեաս Ղուկասյանը (ճարտարապետ Անահիտ Թարխանյանի ամուսինը), ՍԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը և Մհեր Հայրապետյանը:
Վերջինս, ինչպես «ՀԺ»-ին հայտնի է դարձել, ֆիզիկոս է, և դեռ անորոշ է, թե ինչու է մտադիր նախագահի թեկնածու առաջադրվել: «ՀԺ»-ն տեղեկացրել էր, որ անցյալ շաբաթ էլ ՀՀ ոստիկանությունից վերջին 10 տարում ՀՀ-ում բնակվելու և ՀՀ քաղաքացի հանդիսանալու մասին փաստաթուղթ էին ստացել էպոսագետ Վարդան Սեդրակյանը, ՆԺԿ առաջնորդ Արամ Կարապետյանը և բժիշկ Զարուհի Հարությունյանը: Այսօրվանից սկսվում է ՀՀ նախագահի թեկնածուների առաջադրումը: Առաջադրման վերջնաժամկետը 2013-ի հունվարի 4-ն է: