|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
6,4 և 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել այսօր երեկոյան Սիրիային սահմանակից Թուրքիայի Հաթայ նահանգում։
Սիրիայի և Թուրքիայի սահմանին տեղի ունեցած նոր երկրաշարժի հետևանքով Հալեպ քաղաքում վեց մարդ է տուժել, հայտնում է SANA գործակալությունը`հղում անելով քաղաքի հիվանդանոցում գտնվող իր աղբյուրին։
«Երկրաշարժի պահին շենքերից քարեր են ընկել, ինչի հետևանքով վեց մարդ տուժել է ու տեղափոխվել հիվանդանոց»,-նշել է աղբյուրը։
Թուրքական հեռուստաալիքների փոխանցմամբ՝ նոր ցնցումների պատճառով ավերածություններ կան։ Երկրաշարժը զգացել են նաև Սիրիայի մի շարք նահանգների բնակիչներ։