կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-24 15:45
Տնտեսական

Հայաստանում տնտեսական ա՞ճ էլ կա

Հայաստանում տնտեսական ա՞ճ էլ կա

Այսօր ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը ասուլիսում ամփոփեց 2012 ֆինանսական եւ տնտեսական տարին: Ասուլիսի ժամանակ լրագրողներին ներկայացվեցին նաեւ Հայաստանի 2012 թվականի մակրոտնտեսական ցուցանիշներին վերաբերող թվեր, որ ներկայացնում ենք ստորեւ.

 

2012 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 7.1 տոկոս, իսկ մինչեւ տարեվերջ կանխատեսվում է, որ այն կհասնի 7.2 տոկոսի: 2012 թվականին սպասվում է իրական ՀՆԱ-ի 7.1 տոկոս ինդեքս` անվանական ՀՆԱ-ի 6.8 տոկոսանոց աճ, որի արդյունքում 2012 թվականին սպասվում է, որ անվանական ՀՆԱ-ն կկազմի 4 տրիլիոն 50 միլիարդ 363.6 միլիոն դրամ:

 

Արդյունաբերական արտադրանքի ծավալը նուն ժամանակահատվածում կազմել է 1 տրիլիոն 2 միլիարդ 445.8 միլիոն դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 12.7 տոկոսով: Մինչեւ տարեվերջ նախատեսվում է այս ցուցանիշը հասցնել 1 տրիլիոն 93 միլիարդ 577.2 միլիոն դրամի: Գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը 2012 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին կազմել է 787 միլիարդ 850.6 միլիոն դրամ, աճի տեմպը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ` 30.1 տոկոս, եւ մինչեւ տարեվերջ ակնկալվում է գրանցել գյուղատնտեսական համախառն արտադրանքի 859 միլիարդ 473.4 միլիոն դրամի ցուցանիշ:

 

Շինարարության ծավալը, գրանցելով -26.3 տոկոս աճի տեմպ, հունվար-նոյեմբերին կազմել է 380 միլիարդ 148.3 միլիոն դրամ, եւ կանխատեսվում է այս ցուցանիշը մինչեւ տրեվերջ հասցնել 414 միլիարդ 707.2 միլիոն դրամի:

 

Երկրում` հաշվետու` հունվար-նոյեմբեր ամիսներին գրանցվել է 3.6 տոկոսանոց 12-ամսյա գնաճ` եւ նախատեսվում է մինչեւ տարեվերջ ունենալ 4 տոկոսանոց 12-ամսյա գնաճ: Միջին գնաճը եղել է 2.5 տոկոս, նախատեսվում է տարեվերջին ունենալ 2.6 տոկոսի միջին գնաճ:

 

Այս տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին հանրապետությունում արտադրվել է 7 միլիարդ 219.8 միլիոն կՎատ/ժամ, եւ նախատեսվում է մինչեւ տարեվերջ այս ցուցանիշը հասցնել 7 միլիարդ 876.1 միլիոն դրամի: Արտաքին առեւտրաշրջանառությունը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 5 միլիարդ 190.7 միլիոն դոլար, որից արտահանման ծավալները կազմել են 1 միլիարդ 292.2 միլոին դոլար, իսկ ներմուծմանը` 3 միլիարդ 838.5 միլոին դոլար: Մինչեւ տարեվերջ նախատեսվում է այս ցուցանիշները հասցնել համապատասխանաբար` 5 միլիարդ 672.7 միլոին դոլարի արտաքին առեւտրաշրջանառության ընդհանուր ծավալները, 1 միլիարդ 423.7 միլոին դոլարի` արտահանման եւ 4 միլիարդ 249 միլիոն դոլարի` ներմուծման ծավալները: Արտահանման աճը 2012 թվականին կկազմի 6.8 տոկոս, իսկ ներմուծման աճը` 3 տոկոս:

 

Միջին ամսական անվանական պետական աշխատավարձը 2012 թվականի համար համարվում է 94 հազար 880 դրամը, իսկ ոչ պետական միջին անվանական աշխատավարձը` 145 հազար 601 դրամ: Մասնավոր տրասֆերտների ծավալն այս տարի գրանցել է 11 տոկոս աճ: