|
Փոխարժեքներ
20 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
ԱՄՆ Մինեսոտա նահանգի Լեյք Էլմո քաղաքում օրերս հոլիվուդյան ֆիլմի սցենարով միջադեպ է տեղի ունեցել:
7-րդ դասարանի աշակերտներին դահուկներով սահելու տանող ավոտբուսի վարորդը ճանապարհին կաթված է ստացել: Արդյունքում` մեքենա կորցրել է կառավարումը եւ դուրս եկել ճանապարհից. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Երեխաները սկսել են գոռալ ու լաց լինել, սակայն 12-ամյա Ռենա Քրաֆթսոնը չի կորցրել ինքնատիրապետումը, իրեն գցել է վարորդի մոտ, սեղմել արգելակները ու կանգնեցրել ավտոբուսը:
Դպրոցական խորհուրդը որոշել է պարգեւատրել հնարամիտ աղջնակին, իսկ նա համադասարանցիների հետ պատրաստվում է գնալ վարորդի մոտ հիվանդանոց եւ շնորհավորել նրան Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ: