|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Առավոտ»-ը քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանից հետաքրքրվեց՝ նա վստահո՞ւմ է Gallup-ի երեկվա հրապարակած սոցիոլոգիական հարցման տվյալներին, և արդյոք ներկայացված արդյունքներն իսկապե՞ս արտացոլում են ՀՀ ներքաղաքական իրավիճակը: Պարոն Քոչարյանը այսպես արձագանքեց. «Մի բան կարող եմ ասել, որ անկախ նրանից՝ դա որ սոցիոլոգն է և որ կազմակերպությունը, ես Հայաստանում ոչ մի սոցիոլոգիական հարցման չեմ հավատում: Ինչպես ասացվածքն է ասում՝ պառավը գիտուն չի լինում, գլխին եկածից է վախենում»:
Իսկ թե քաղտեխնոլոգի տպավորությամբ՝ Գ. Ծառուկյանի պոտենցիալ ընտրողները դեպի որ թեկնածուի կողմը կգնան, այս մասին Կ. Քոչարյանը փոխանցեց հետևյալը. «Ասենք, ասացի՝ Ձմեռ պապիկին, ոնց որ այդտեղ գրված է՝ Ռոբերտ Քոչարյանին: Դեռ չգիտենք՝ ով է առաջադրվել, թողնեք դնեն, հետո կիմանանք: Ես այդ հիմար մտավարժանքներին չեմ մասնակցում»: