կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-04 10:54
Քաղաքական

Իշխանությանը չհաջողվեց Ամուլսարում բաժնետերերի փոփոխություն կատարել, այժմ փորձում են «երգով նահանջի գնալ». «Հրապարակ»

Իշխանությանը չհաջողվեց Ամուլսարում բաժնետերերի փոփոխություն կատարել, այժմ փորձում են «երգով նահանջի գնալ». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` իշխանություններին չհաջողվեց Ամուլսարի շուրջ իրենց իդեա-ֆիքսն իրականացնել` բաժնետերերի փոփոխություն կատարել, այժմ փորձում են «երգով նահանջի գնալ». սկսվել է «Լիդիանի» սնանկացման գործընթացը՝ հունիսի 30-ին պետք է որոշումը կայացվեր, տեղափոխել են հուլիսի 18-ին:

«Կորոնայի հետ կապված՝ տնտեսությունը լուրջ խնդիրների առջեւ է կանգնած, ներդրումներ չկան եւ չեն լինելու, փող չկա․ հիմա իշխանությունները երազում են, որ «Լիդիանը» շահագործի հանքը, ուստի այս օրերին փորձեցին ստուգել, հասկանալու համար՝ կարո՞ղ է «Լիդիանն» սկսել աշխատանքները։

Նախկին պահնորդական ծառայությունից՝ հերթափոխով, երկուական հոգի էին մտնում-դուրս գալիս «տարածք», հիմա տարածք բերվեց 50 պահնորդ` հասկանալու, թե ինչ ռեակցիա կլինի ակտիվիստների եւ Ջերմուկի բնակիչների կողմից, դժգոհության մակարդակն ինչքան է»,- ասաց կենսաբանական գիտությունների թեկնածու Վահագն Վարագյանը:

Ի՞նչ արձանագրեց «շտուրմը»։ «Լուրջ հակազդեցություն եղավ, պահնորդներին հետ քաշեցին, մնացին կրկին հերթապահող 2 հոգին, ռեզոնանսը մամուլում, Ֆեյսբուքում ստուգվեց։ Եզրակացությունը մեկն է` իշխանությունները գնալու են հանքը շահագործելու ճանապարհով։

Փոխանակ 2 տարվա ընթացքում ռեալ բնապահպանական ռիսկերը գնահատեին եւ հստակ բացատրեին, թե ինչու պետք է հանքը շահագործվի, ու ինչ աստիճանի են կառավարելի այդ ռիսկերը, որոշեցին գնալ ուժային ճանապարհով»: Կարծում եք` կբացե՞ն, ե՞րբ։ «Մինչեւ աշուն։ Ուրիշ ճար չունեն, մարդիկ էլ մինչեւ վերջ կանգնելու են, ինչը կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ ոչ միայն շրջակա միջավայրի, այլեւ Նիկոլ Փաշինյանի իշխանության համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում