Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Դեկտեմբերի 19-ին` ժամը 03.00-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Գյումրիում:
Ղազար Փարպեցու փողոցի թիվ 9 շենքի մոտից 1953 թ. ծնված Ալբերտ Հ.-ն իր «Շկոդա» մակնիշի տաքսի ավտոմեքենայով մի անծանոթի տեղափոխել է «Զվարթնոց» օդանավակայան, որտեղ նրան է միացել ևս մեկ անծանոթ և միասին ուղևորվել են Գյումրի:
Ժամը 06.00-ի սահմաններում, հասնելով Գյումրի քաղաքի Շառլ Ազնավուրի արձանի մոտակայքը, ուղևորները զենքի սպառնալիքով կապել են վարորդի ձեռքերն ու հափշտակել տաքսի ծառայությանը պատկանող ավտոմեքենան, իսկ հետո մեկ այլ ավտոմեքենայով նրան տեղափոխել են Երևան քաղաքի 16-րդ թաղամաս ու ազատ արձակել:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել են Գյումրի քաղաքի բնակիչներ` 1990 թ. ծնված Մյասնիկ Գրիգորյանը, 1992 թ. ծնված Գոռ Խաչատրյանը և 1991 թ. ծնված Արմեն Ղազարյանը:
Հափշտակված ավտոմեքենան հայտնաբերվել է Գյումրիի Լ. Մադոյան փողոցի տներից մեկին կից ավտոտնակում` մասնատված վիճակում:
Մյասնիկ Գրիգորյանը, Գոռ Խաչատրյանը և Արմեն Ղազարյանը ձերբակալված են: Կատարվում է նախաքննություն: