Փոխարժեքներ
25 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.97 |
EUR | ⚊ | € 418.48 |
RUB | ⚊ | ₽ 4.072 |
GBP | ⚊ | £ 495.92 |
GEL | ⚊ | ₾ 138.43 |
Հնարավոր է, որ իրադարձությունները ստիպեն գնալ արտահերթ ընտրությունների, գրում է «ՀայաՔվեն»։
«Այն, ինչ տեղի է ունենում իշխանության ներսում, պայմանավորված է մի քանի պատճառներով, առաջին հերթին նրանով, որ ընտրությունները մոտ են:
Հնարավոր է, որ իրադարձությունները ստիպեն գնալ արտահերթ ընտրությունների, հետևաբար Փաշինյանին անհրաժեշտ է կանգնեցնել իր վարկանիշի անկումն ու բարձրացնել այն։
Ցավոք, ընդդիմության վարկանիշն էլ է ցածր, սակայն պետք է հիշել, որ ընտրողների կեսը չի կողմնորոշվել, և կուսակցություններին անհրաժեշտ է ձայներ ներգրավել։
2021 թվականին Փաշինյանի վարկանիշը մոտավորապես նույն մակարդակի վրա էր, բայց ընտրություններից մի քանի օր առաջ տեղի ունեցավ պարադոքսալ բան՝ ընտրողների մի զգալի թիվ, ի վերջո, ինչ-ինչ պատճառներով համախմբվեց Փաշինյանի շուրջ:
•Նա նույնը կփորձի անել առաջիկա ընտրություններում, հակառակ դեպքում կկորցնի իշխանությունը, կամ ծայրահեղ դեպքում՝ մենաշնորհային իշխանությունը»,- գրել է «ՀայաՔվեն»։