կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-17 12:31
Քաղաքական

Լուկաշենկոն ասել է այն, ինչ մյուսները մտածում են. Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ նաև Լուկաշենկոյի հայտարարություններին և միութենական պետություն ստեղծելու գաղափարին: Ներկայացնում ենք հարց ու պատասխանը:

Թեև միութենական պետության գաղափարը պաշտոնական օրակարգում չէ, բայց քննադատում են և՛ իշխանությանը, և՛ ընդդիմությանը, որ կոշտ չեն արձագանքում: Ձեր դիրքորոշումը միութենական պետության հայեցակարգին, և արդյո՞ք Ձեր կառավարման տարիներին նման առաջարկ եղել է, օրինակ՝ Լուկաշենկոյի հարցազրույցը:

Միանգամից սկսեմ Լուկաշենկոյից, որովհետև նրան լավ եմ ճանաչում: Նրան կարելի է ընդունել, չընդունել, հարգել, չհարգել, բայց նա միշտ ասում է այն, ինչ մտածում է: Երկրի ղեկավարը միշտ չէ, որ պետք է ասի այն, ինչ մտածում է: Ինձ համար զարմանալի էր իշխող ուժի բուռն արձագանքը, որովհետև այն, ինչ ասում էր Լուկաշենկոն, չի կարելի համեմատել այն ամենի հետ, ինչ ասում էր Ալիևը: Իհարկե, չպետք է այդ տոնով ասեր, որոշակի կոռեկտություն պետք է պահել, բայց մենք պետք է իմանանք, որ ինքն ասել է այն, ինչ ուրիշները մտածում են: Այսօր իշխանությունն անում է ամեն ինչ, որ բոլորն այդ կերպ մտածեն:

Ինչ վերաբերում է միութենական ընդհանուր պետությանը: Այսօր աշխարհում կան ինտեգրման այնպսի մոդելներր, որոնցով բոլորը հիանում են, օրինակ՝ Եվրոպական Միությունը: Իմ կարծիքով՝ այն, ինչ կա Ռուսաստանի և Բելառուսի միջև, հեռու է ինտեգրման աստիճանով Եվրամիությունից: Այսօրվա աշխարհում չպետք է վախենալ  ինտեգրման որևէ պրոցեսից, ուղղակի պետք է նստես և հաշվես, թե ինչ ես ստանում և ինչ ես զիջում, շատ սառը հաշվարկ պետք է անել։ Իմ նախագահության տարիներին նման որևէ առաջարկ չի եղել, նման հարց չի քննարկվել, մենք նման նախաձեռնության առաջարկ չենք արել: Բայց կրկնում եմ՝ նման գործընթացին պետք է մոտենալ շատ պրագմատիկ՝ ինչ ենք կորցնում, ինչ ենք ստանում:

Ես տեսնում եմ մեկ բան, որ առաջին մոդելով Ռուսաստանի հետ գնալու համար մենք պետք է ունենանք ավելի խորացված հարաբերություններ, չկա այլ երկիր, որը շահագրգռված կլինի մեզ նորից գործոն սարքել այս տարածաշրջանում: Այլընտրանք չկա ուղղակի: