Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռայսը հրաժարվել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում իր թեկնածությունը առաջադրելու մտադրությունից: Այդ մասին նա հայտնել է նախագահ Բարաք Օբամային հասցեագրված նամակում. գրում է Лента.ру-ն:
Նամակում Ռայսը հիմնավորել է իր որոշումը նրանով, որ իր առաջադրումը կարող է մի շարք բարդությունների եւ տարաձայնությունների տեղիք տալ: Նա նշել է, որ շատ քիչ է հավանականությունը, որ ԱՄՆ Սենատը կհաստատի իր թեկնածությունը:
Սյուզան Ռայսը հանրապետականների սուր քննադատություններին էր արժանացել Լիբիայում ԱՄՆ հյուպատոսության վրա հարձակմանը հաջորդած իր ելույթից հետո. նա ողբերգությունը որակել էր ոչ թե ահաբեկչություն, այլ «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի շուրջ մահմեդականների բողոքի ակցիա, այնինչ ԱՄՆ հետախուզական ծառայությունները պարզել են, որ կատարվածը նախապես ծրագրված ահաբեկչություն է եղել: