|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը եւ Ամերիկայի հայկական համագումարը ընդգրկվել են ԱՄՆ էթնոլոբբիստական ամենաազդեցիկ կազմակերպությունների տասնյակում:
Business Pundit պարբերականի եւ American Politics Research կազմակերպության կողմից կազմված վարկանիշային սանղակով Ամերիկայի Հայ Դատի հանձնախուբը համարվում է ԱՄՆ-ում երկրորդ ազդեցիկ էթնոլոբբիստական կազմակերպությունը: Հանձնախմբին անջակցում են այնպիսի անվանի գործիչներ, ինչպիսիք են նախագահի թեկնածուներ Ռոբերտ Դոուլն ու Ջոն Քերին, Սպիտակ տան բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաները եւս կապեր ունեն կոմիտեի հետ: Հայ դատի հանձնախումբը վերահսկում է Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի աշխատանքները, նրա գործունեության շնորհիվ ԱՄՆ-ը անհատույց օգնություն է տրամադրում ոչ միայն Հայաստանին, այլեւ Լեռնային Ղարաբաղին:
Ամերիկայի հայկական համագումարը նույնպես իր գործունեությամբ նպաստել է հայկական հարցերի վերաբերյալ հանրության իրազեկմանը, ամերիկահայերի մասնակցությանը ժողովրդավարական գործընթացներին, Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում զարգացման ծրագրերի իրականացմանը, ԱՄՆ-Արցախ հարաբերությունների ամրապնդմանը: Կազմակերպությունը ֆինանսական մեծ ռեսուրսներ, ակադեմիական կենտրոններ ունի: