|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««ՀԺ»-ի տեղեկություններով 2 օր առաջ, 67 տարեկան հասակում, Մոսկվայի հիվանդանոցներից մեկում մահացել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ազդեցիկ դեմքերից մեկը՝ Վյաչեսլավ Լազարյանը, ով երկար տարիներ նաեւ ղեկավարել է «հյուսիսային մայրաքաղաքի» հայ համայնքն ու Հայ առաքելական եկեղեցու Ռուսահայոց եւ Նոր Նախիջեւանի թեմի հոգաբարձուների խորհուրդը:
Լազարյանը մոտ 25 տարի ղեկավար պաշտոն է զբաղեցրել Ռուսաստանում հայտնի «Սովավտո» պետերբուրգյան խոշոր ընկերությունում, որն ավելի քան 700 ուղեւորատար եւ բեռնատար ավտոմեքենաներով միջազգային փոխադրումներ է իրականացնում աշխարհի տարբեր երկրներ: Իր կյանքի վերջին 10-15 տարիներին Լազարյանը ղեկավարել է այդ ընկերությունը: Նա ծնունդով Արցախի Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղից է: Նա գլխուղեղի քաղցկեղ է ունեցել: Վիրահատությունից 2 շաբաթ չանցած՝ գործարարը մահացել է: Այսօր Պետերբուրգի Կատարինե հայկական եկեղեցում տեղի կունենա նրա հոգեհանգիստը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: