|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Ռուսաստանի հետ երկխոսությունից հրաժարվելու դեպքում Ուկրաինան ստիպված կլինի բանակցություններ վարել ավելի վատ դիրքերից, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Այս մասին հաղորդում ՝ «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Նոյեմբերի 12-ին բրիտանական Times պարբերականն Ուկրաինայի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Կիսլիցայի հետ զրույցից հետո գրել էր, թե ռուս-ուկրաինական շփումները Կիևի նախաձեռնությամբ դադարեցվել են:
«Նման հայտարարությունների ֆոնին ուկրաինական կողմը պետք է իմանա, որ վաղ թե ուշ ստիպված կլինի բանակցություններ վարել, բայց շատ ավելի վատ դիրքերից: Այդ դիրքերը Կիևի վարչակարգի համար օրեցօր վատթարանում են», - նշել է Դմիտրի Պեսկովը:
Նա հավելել է, որ Մոսկվան պատրաստ է կարգավորման քաղաքական-դիվանագիտական մեթոդներով: