|
Փոխարժեքներ
17 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ՔԿՀ-ից ուղերձով է հանդես եկել, որը ներկայացնում ենք ստորև․
«Մեզ համար հարազատ Վաղարշապատ համայնքի շատ սիրելի բնակիչներ,
լուրջ և պատասխանատու ընտրություն եք կատարելու առաջիկա կիրակի, որից կախված է ոչ միայն մեր հոգևոր մայրաքաղաքի հոգևոր և քաղաքական անվտանգությունը, այլև մեր ողջ երկրի հետագա ընթացքի ուղղվածությունը մինչև գալիք համապետական ընտրություններ։
Այս առումով մեր հորդորն է, որ ի սեր մեր հայրենիքի ազատագրության գործող հակազգային և հակահայկական իշխանություններից, ձեր ընտրական իրավունքի իրացման բարձր գիտակցությամբ ձեր վճռական մերժումը արտահայտեք առկա խունտայի նկատմամբ, ընդդիմադիր ցանկացած ուժին ձեր տված քվեով՝ ի պատիվ հոգևոր վերածնունդ ապահովող Վաղարշապատի»։
Աստված պահապան ձեզ և բոլորիս
13․11․25