|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.28 |
| EUR | ⚊ | € 443.94 |
| RUB | ⚊ | ₽ 4.7553 |
| GBP | ⚊ | £ 502.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.32 |
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երկարաձգել է Ադրբեջանում պահվող անձանց վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելու համար սահմանված ժամկետը։ Sputnik Արմենիային այս մասին հայտնել են Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից` պատասխանելով մեր գրավոր հարցմանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՄԻԵԴ-ն Ադրբեջանից պահանջել է Բաքվի բանտերում պահվող 23 հայ գերիների պահման և առողջական վիճակի մասին հաշվետվություն ներկայացնել՝ վերջնաժամկետ սահմանելով նոյեմբերի 4-ը։
«Եվրոպական դատարանը նոյեմբերի 7-ին երկարաձգել է սահմանված ժամկետը։ Ըստ այդմ` Ադրբեջանի կողմից համապատասխան տեղեկությունները Եվրոպական դատարան կներկայացվեն մինչև սույն թվականի նոյեմբերի 18-ը։ Հաշվի առնելով վերագրյալը՝ այս պահի դրությամբ ՀՀ կառավարությանը հասանելի չէ հայցվող տեղեկությունը»,- հայտնել են գրասենյակից։
Միևնույն ժամանակ հավելել են, որ Եվրոպական դատարանի կողմից քննարկվող տեղեկատվությունը ՀՀ կառավարությանը տրամադրելու պայմաններում այն կարող է ենթակա չլինել հրապարակման. նման պարագայում հաշվի է առնվում այդ տեղեկություններում որոշ տվյալների պաշտպանության հնարավոր անհրաժեշտության հանգամանքը։
Հիշեցնենք, որ Բաքվի բանտերում գտնվող հայ գերիներն ավելի քան 4 ամիս է՝ հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ. որևէ միջազգային անկախ կառույց նրանց չի տեսակցել։ Նրանց պահման, առողջական և հոգեբանական վիճակի մասին տեղեկություններ չկան։