Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Եթե մարդիկ ընտրություն կատարեն կրթված, գիտակ մարդու եւ քաղաքապետի անրձագի միջեւ, մենք ոչ մի հաջողություն չենք կարող արձանագրել. Լրագրողներին այսօր ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը եւ ավելացրեց, թե երբ 19 հազար մարդ գնացին ու ընտրեցին աներձագին, դեռ ոչինչ, սակայն մնացած 30 հազարն ինչո՞ւ չեկան ընտրության:
«Սա իշխանության թուլության մասին է խոսում, որ իշխանությունն այն աստիճան վտանգ է զգում, որ եւս մեկ կոճակ սեղմող ավելացնելու համար գնաց այս ամենինԼ: Երբվ կարող էր նախագահական ընտրուիթյններից առաջ ժողովրդին թույլ տալ` կատարելու իր ընտրությունը: Բայց մեկ կոճակ սեղմող ավել ուեննալն ավելի կարեւոր էր»,- նշեց տիկին Բախշյանը:
Նրա այս դիտարկմանը եւ զարմանքին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտա Եսայանը արձագանքեց` «Անկեղծ ասած` ես մշտապես զարմանում եմ մեր ընդդիմության զարմանքի վրա: Որովհետեւ որեւէ մեկի համար պետք է անհասկանալի եւ զարմանալի չլիներ, որ իշխող քաղաքական ուժը, բնականաբար, շատ ավելի մեծաթիվ է, շատ ավելի մեծ հնարավորություններ ունի: Ի վերջո այն համայնքում էին անցկացվում ընտրությունները, ուր թաղապետ էր աշխատել Տարոն Մարգարյանը: Եվ ես չեմ կարծում, որ աներձագ լինելը քաղաքական կատեգորիա է»:
Նա համոզմունք հայտնեց, որ եթե այսօրվա ընդդիմության ցանակացած ուժ լիներ իշխանություն, նույն կերպ էր վարվելու` այդ պատգամավորական տեղը, այդ մանդատը փորձելու էր պահպանել: Մարգարիտա Եսայանի համար նաեւ անհասկանալի է, թե ինչու պետք է իշխանությունը ժեստ աներ, հենց միայն նրա համար, որ ինքը իշխանություն է, եւ այդ տեղը զիջեր:
Անահիտ Բախշյանը ավելացրեց, որ պահեր են գալիս, քաղաքացիական հասարակությունը բոցկլտում է, բայց ընտրությունների ժամանակ դա չկա: Իսկ այնուհետեւ նա ավելացերց, որ մեր երկրի քաղաքական դաշտը` իշխանությունն ու ընդդիմությունը, իրար են ծնում, իրար են լրացնում, բայց ցավոք սրտի, լավ լրացում չի լինում: Եվ հիմա ընդդիմությունը նույնպես պետք է ձեւավորվի ճիշտ քաղաքացիական հասարակության մեջ:
Նրա այս դիտարկմանն ի պատասխան Մարգարիտա Եսայանը նշեց, որ այսօր մեր քաղաքացիական հասարակությունը եւ սոցցանցերն շատ ավելի ուժեղ են, քան ընդդիմությունը, որին նրա ընդդիմախոսը արձագանքեց, թե քաղաքացիական հասարակությունը ուժեղ է այնտեղ եւ այն պահին, երբ հանկարծ հայտնվում է հանրապետության նախագահը եւ ասում է` սիրուն չի: Բանախոսներն անդրադարձան նաեւ գալիք նախագահական ընտրություններին:
ՀՀԿ պատգամավորը լավատեսության կոչ արեց, իսկ Անահիտ Բախշյանը նշեց, որ երբ երկրի քաղաքացիների թիվը պաշտոնապես նվազում է, իսկ ընտրացուցակներում ընտրողների թիվը պաշտոնապես ավելանում` դա ոչ մի լավատեսություն չի ներշնչում