Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տիկին Թանդիլյանի մոտեցումների փոփոխություն չի եղել. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:
«Երբ կուտակայինի դեմ շարժումը սկսել էինք, ասում էինք, որ կուտակaյին կենսաթոշակային մոդելը շատ լավn է, լավ կիրառություն ունի աշխարհում, իսկ այն տարբերակը, որ բերվել է Հայաստան, աբսուրդ է: Մենք դրա դեմ պայքարում էինք»,- ասաց նա:
Պատգամավորն ընդգծեց, որ իրենք պահանջում էին, որ կուտակայինը լինի կամավոր, և Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը դրա մասին է:
Հարցին` կուտակայինը կկասեցվի՞ հուլիսի 1-ից, թե՞ ոչ, նա պատասխանեց. «Տիկին Թանդիլյանն այդ մասին հայտարարություն արել է: Նրա արած ոչ մի հայտարարություն մինչ այդ արված հայտարարություններին և գործունեությանը չի հակասում»:
Ըստ Գորգիսյանի` ժամանակին իրենք աշխատել են դրա կասեցման համար, բայց հիմա այլ իրավիճակ է, և նախարարի հետ կքննարկեն, դեռևս պրոցես չի սկսվել:
Հարցին` ամեն ի՞նչ արվելու է, որ պարտադիր բաղադրիչը չլինի, նա պատասխանեց. «Այո, բայց պետք է այնպես անենք, որ երկիրը դրանից չտուժի, որովհետև կան ֆոնդերի հետ ձեռք բերված պայմանավորվածություններ: Հիմա իրավիճակ է փոխվել. ՀՀ քաղաքացիները վստահում են կառավարությանը, նաև վստահում են, որ կառավարությունը կվերահսկի, որպեսզի գումարները չկորչեն»,- ասաց նա:
Հարցին` համաձա՞յն է, արդյոք, որ մեծ հիասթափություն կլինի, եթե հուլիսի 1-ից պարտադիր բաղադրիչը դուրս չգա, պատգամավորը պատասխանեց. «Ես վստահ եմ, որ տիկին Թանդիլյանի որոշումը լինելու է հիմնավորված: Մենք որևէ քննարկում այդ թեմայով չենք հասցրել ունենալ: Ոլորտը, որը վստահվել է տիկին Թանդիլյանին, լի է խնդիրներով: Նախարարի հայտարարությունից կարելի է եզրահանգում անել, որ սկզբունքները պահպանվելու են»:
Նա նաև նշեց, որ այն առաջարկությունները, որ իրենք ժամանակին արել են, դրանց մոտ 90 տոկոսն օրենքում կա: «Մենք ասում էինք` դուք ստեղծեք նորմալ մի բան, և մարդիկ կմիանան»,- ասաց Գորգիսյանը:
Հարցին` չի՞ կարծում, որ «Ելք»-ի ընդդիմադիր սկզբունքներն իշխանություն դառնալուց հետո փոխվել են` թե' կուտակայինի մասով, թե' ԵԱՏՄ-ի մասով, ընդդիմությունից իշխանություն գնալիս ի՞նչ է փոխվում, Գորգիսյանն ասաց. «Ընդդիմությունից իշխանություն գալուց փոխվում է պատասխանատվության բեռը: «Ելք»-ը, որ ընդդիմություն էր, ասում էր` կան խնդիրներ, և գործող կառավարությունն ի վիճակի չէր եղել տարիների ընթացքում մեր բարձրացրած խնդիրները լուծել, և մենք ասում էինք` եթե չեք կարողանում խնդիրներ լուծել, ուրեմն դուք պետք է դուրս գաք այդ կառույցից (ԵԱՏՄ /խմբ./): Փաշինյանը, ստանձնելով իշխանությունը, գտնում է, որ այդ խնդիրները կարելի է լուծել, և կարող է Հայաստանի` այդտեղ գտնվելը լուծել ի շահ ՀՀ-ի»: