կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-13 15:58
Քաղաքական

Ընդդիմությունից կառուցողական առաջարկություն չենք լսել. Ավինյան

Ընդդիմությունից կառուցողական առաջարկություն չենք լսել. Ավինյան

Խոսում են կոնցեպտուալ խնդրի մասին՝ ինչո՞ւ թիվ չկա, ինչո՞ւ կա, անընդհատ այս բանավեճի մեջ ենք. լրգարողներին խորհրդարանում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի` պատասխանելով հարցին, թե ինչպես են վերաբերվում իրենց ընդդիմադիր գործընկերների քննադատություններին առ այն, թե կառավարության ծրագրում թվեր ու չափելիություն չկա: «Այն, ինչ գրված էր` տնտեսության մոդելի առումով, ներառականության առումով, մրցակցության և արտահանման ճյուղերի առումով, բովանդակային քննարկման չարժանացավ, ինչի համար ցավում եմ: Կցանկանայի, որ վերադառնայինք կառուցողական դաշտ և ավելի բովանդակային քննարկումներ ծավալեինք», - հավելեց նա:

Փոխվարչապետն ընդգծեց, որ կառավարության ծրագրի բովանդակության վերաբերյալ ընդդիմության կողմից կառուցողական առաջարկություն չի լսել:

ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հնչեցրած քննադատություններին, թե կառավարության կողմից արհամարհական վերաբերմունք է ցուցաբերվել` առանց խորհրդարանական ուժերի հետ քննարկման  կառավարության ծրագիրը բերվել է ԱԺ, Ավինյանը պատասխանեց. «Չգիտեմ՝ ինչպիսի ավանդույթներ են եղել հանրապետականների ժամանակ, բայց սա կառավարության ծրագիրն է, որը 20-օրյա ժամկետում է ներկայացվում: Դրա պատասխանատվությունը կրում է կառավարությունը, սա կառավարության, այլ ոչ թե ԱԺ-ի ծրագիրն է»: