կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2012-11-19 14:40
Հասարակություն

Քաղաքական պատվերի շրջանակներում

Քաղաքական պատվերի շրջանակներում

11 տարվա ազատազրկման դատապարտված Արթուր Այվազյանն իրեն քաղաքական բանտարկյալ է համարում և գտնում, որ քաղաքական պատվերների շրջանակներում հերթական անգամ ոտնահարվել են իր օրինական շահերն ու իրավունքները:

 

 

Կալանավորն իր պատիժը կրում է ՀՀ ԱՆ«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում: 2007թ- ի հոկտեմբերի 5-ին ազատազրկման է դատապարտվել ՀՀ քր.օր-ի 316 հոդվածի 2-րդ մասով (Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ):

 


Դատապարտյալը վերջերս պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու մասին միջնորդագիր է ներկայացրել ՔԿՀ-ի վարչական հանձնաժողով, սակայն' մերժվել:
Այվազյանի շահերի պաշտպան Ալումյանը համապատսխան բողոք է ներկայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանին: Վերջինս կայացրել է որոշում, ըստ որի տվյալ գործը պետք է քննվի ՀՀ վարչական դատարանում:

 


Մինչդեռ ' ըստ ՀՀ դատական նախադեպերի, նման գործերը քննվում և լուծվում են ընդհանուր իրավասության դատարաններում:
Ըստ կալանավորի, այդ կերպ դատարանը ակնհայտ ապօրինաբար հրաժարվում է արդարադատություն իրականացնել տվյալ գործով և գործն ուղարկում է մեկ այլ դատարանի վարույթ' առաջնորդվելով տվյալ գործի վերաբերյալ առկա' քաղաքական պատվերի պահանջներով:

Կալանավորը մտադիր է օրենքով չարգելված բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանել իր օրինական իրավունքները: