|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Միացյալ Նահանգների ամանորյա գլխավոր տոնածառը տեղադրվել է Նյու Յորքի Ռոքֆելեր-պլազա հրապարակում:
Փենսիլվանիա նահանգի Միֆլինվիլ քաղաքի Քելլերների ընտանիքին պատկանող հողամասում աճած 22,5 մ բարձրությամբ կանաչ նորվեգական եղեւնին ներկայումս կանգնեցված է ամերիկյան մեգապոլիսի կենտրոնում:
Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես առաջիկա երկու շաբաթների ընթացքում ծառը կզարդարեն ավելի քան 30 հազար լամպերից կազմված շղթայով, իսկ գագաթին կամրացվի ավանդական` 2,7 մ տրամագծով հսկայական հախճապակե աստղը, որը հատուկ Մանհեթենի Ռոքֆելեր կենտրոնի եղեւնու համար պատրաստել են ավստրիական «Սվարովսկի» ընկերության վարպետները: Այն պատրաստված է 2,5 հազար հախճապակե շերտերից եւ կշռում է 250 կգ:
Այսպիսով, ԱՄՆ-ում կբացվի ամանորյա շրջանը, երբ կվառվեն գլխավոր տոնածառի լույսերը` նոյեմբերի 30-ին, իսկ կմարվեն 2012 թվականի հունվարի 7-ին:
Ռոքֆելեր-պլազայում ամանորյա տոնածառ տեղադրելու ավանդույթը սկիզբ է առել 1930-ականներին, երբ Ռոքֆելեր կենտրոնի համալիրի շինարարները 1931թ.-ին տոնածառ տեղադրեցին հենց շինարարական հրապարակում: