|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանի հայտարարությանը, թե հավասար պայմանների ապահովման դեպքում ԲՀԿ-ն ընտրություններում ավելի շատ ձայներ կստանա:
Պատգամավորը խորհուրդ տվեց «մինչև առուն անցնելը հոպ չասել»:
«Իհարկե, բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները փորձում են իրենց կուսակցությունն ահազդու ներկայացնել, բայց պետք է մի քիչ համեստ լինել ու ժամանակավրեպ, ամպագոռգոռ հայտարարություններ չանել»,- ասաց հանրապետական պատգամավորը` նաեւ կրկնելով կրտսեր գործընկերոջ` Էդուարդ Շարմազանովի խոսքերը` Վարդան Բոստանջյանի հումորը հարգելու մասին:
Անդրադառնալով Բոստանջյանին` Համլետ Հարությունյանը ասաց, որ ինքը պատրաստվում է ավելի «խոր ու բովանդակային» զրույց ունենալ նրա հետ: «Բոստանջյանի նկատմամբ շատ մեծ հարգանք ունեմ, բայց չի կարելի նման հայտարարություններ անել: Ու դա ասում է կոալիցիոն գործընկերը: Մենք ուղղակի նախապատրաստվում ենք ընտրություններին»,- ասաց նա: