Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
ԲՀԿ մամուլի խոսնակ Բաղդասար Մհերյանից այսօր yerkir.am-ի թղթակիցը փորձել է պարզել` իրականությանը համապատասխանո՞ւմ են այն տեղեկությունները, որ վարչապետի հրահանգով առաջիկայում աշխատանքից ազատվելու է Աբովյանի քաղաքապետ Կարո Գուլոյանը` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի փեսան, եւ որ այդ հարցով Աբովյանի քաղաքապետի հայրը` ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մուրադ Գուլոյանը, արդեն 2 անգամ հանդիպել է վարչապետի հետ:
«Ինչո՞ւ եք ինձ հարցնում: Ձեզ թվում է` վարչապետն ինձ զանգում է ու ասո՞ւմ` հանում է, թե` ոչ»,- տարակուսեց Բ. Մհերյանը:
Իսկ երբ ԲՀԿ խոսնակին ասացինք, որ ցանկանում ենք պաշտոնապես ճշտել լուրի իսկությունը, նա խորհուրդ տվեց զանգել վարչապետին եւ հարցը նրան ուղղել:
Նշենք, որ «Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով` Աբովյանի քաղաքապետ Կարո Գուլոյանն առաջիկայում հեռացվելու է աշխատանքից: Թերթի աղբյուրները հայտնում են նաեւ, թե Կ. Գուլոյանը կազատվի քաղաքապետարանում Վերահսկիչ պալատի ստուգումներից հետո: