կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-11-10 19:31
Տնտեսական

Հիմքը դրել էր նախարար եղած ժամանակ

Հիմքը դրել էր նախարար եղած ժամանակ

ՀՀ բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը իր պաշտոնավարման տարիներին (2001-2007թթ.) հիմք ստեղծեց, որ պաշտոնաթողությունից հետո դառնա հանքարդյունաբերության «մագնատ»:

 

Նախարար լինելու տարիներին նրա հովանավորությամբ ստեղծվել է 6 ընկերություն` «Սուրարտ» ՍՊԸ-ն, «Նագին» ՍՊԸ-ն եւ այլն, որոնք գրանցված են նրա եղբոր, կնոջ, որդու, ընկերոջ, կնոջ ընկերուհու անուներով: Այդ ընկերություններին «նվիրաբերվել են» բազմաթիվ հանքավայրերի լիցենզիաներ:

 

Միջազգային եւ տեղական բնապահպանները հայտնում են, որ համաշխարհային պատմության մեջ չի եղել դեպք, որ բնապահպանության նախկին նախարարը պաշտոնաթողությունից հետո զբաղվի բնության, շրջակա միջավայրի դեմ ուղղված գործունեությամբ: Պարզվում է` այս փաստին տեղյակ են ՀՀ-ում գործող միջազգային բոլոր կազմակերպությունները, որոնք այս կամ այն կերպ առնչվում են բնապահպանության ոլորտի հետ:

 

«Երկիր»-ի հետ զրույցում «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ի հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Սոնա Այվազյանը հայտնեց, որ ամեն անգամ կենտրոնն այդ փաստը բարձրացրել է միջազգային կառույցների պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ: «Համաշխարհային բանկի տեխնիկական աջակցությամբ ցանկանում են փոփոխություներ կատարել «Ընդերքի մասին» ՀՀ օրենքում, որով նախատեսվում է ավելացնել հարկերը հանքարդյունահանողների համար, սակայն ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը խոչընդոտում է դրան: Դրա մասին տեղյակ է նաեւ Համաշխարհային բանկը»,- ասաց մեր զրուցակիցը: