կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-14 11:31
Հասարակություն

Փլուզվել է տան հիմքը

Փլուզվել է տան հիմքը

Երևան քաղաքի Սարի թաղի 2-րդ շարքի թիվ 39 տան հենապատը փլուզվել է. ԱԻՆ-ում ահազանգը ստացել են հոկտեմբերի 13-ին` ժամը 10.36-ին:

 

Դեպքի վայր է մեկնել փրկարարների ջոկատը: Պարզվել է` տան հիմնատակից փլուզվել է մոտ 10 քմ մակերեսով հատված: Պատճառը ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի վիճակն է: Մյուս կողմից էլ` բնակելիները կառուցվել են շինարարական նորմերին անհամապատասխան:

 

Փլուզմանը նպաստել են նաեւ նորակառույց ճանապարհով անցնող տրանսպորտային միջոցները, հատկապես` բեռնատար ավտոմեքենաները, որոնց առաջացրած տատանումներն ազդում են տվյալ տարածքի վրա: Նման իրավիճակում կարող են հայտնվել նաև մի քանի այլ տներ. տեղեկացնում է ԱԻՆ «Արտակարգ ալիք» լրատվականը: