|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ոստիկանությունը հատուկ ուշադրություն է դարձնում բնապահպանական խնդիրներին, հատկապես ապօրինի ծառահատումները բացառելուն, որոնք, ցավոք, արձանագրվում են ոչ միայն մարզերում այլև մայրաքաղաքում:
Նման մի դեպք օրերս ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները բացահայտեցին:
Օգոստոսի 21-ին համայնքային ոստիկաները շրջագայության ժամանակ նկատել էին, որ Նանսենի փողոցի շենքերից մեկի բակում հաստաբուն երկու ծառ է կտրված: Լուսանկարել էին, չափագրել կոճղերը: Համպատասխան արձանագրություն կազմելուց հետո ոստիկանները հետքերով գնացել ու գտել էին, թե ուր են տեղափոխել կտրած ծառերը: Բակից չէին հանել, կամ դեռ չէին հասցրել հանել, ինչը հուշում էր, որ կտրողն, ամենայն հավանականությանբ, շենքի բնակիչներից է:
Հետագա միջոցառումներով համայնքային ոստիկանները պարզեցին, որ նշված ծառերը օգոստոսի 19-ին կտրել է Նանսենի փողոցի նույն շենքի բնակիչ Ռազմիկ Թորոսյանը:
Բացատրական աշխատանքների արդյունքում Թորոսյանը ներկայացել է ոստիկանության Նոր Նորքի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: