|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Այսօր Հայաստանի ազգային գրադարանում կազմակերպվել էր «Օձուն. անցյալը և ներկան» խորագրով միջոցառում՝ նվիրված Օձունի եկեղեցու կառուցման 1275-ամյակին: Մասնակցում էին մտավորականներ, հոգեւոր այրեր: Գրադարանի ցուցափեղկերում ներկայացված էին Օձունի եկեղեցուն նվիրված գրքեր, թերթեր, տարբեր հանդեսներում տպագրված հոդվածներ, ցուցադրվեց տեսանյութ՝ Օձունի եկեղեցուն նվիրված:
Օձունի եկեղեցին հայկական հնագույն եկեղեցիներից է: Երբեք չի խոնարհվել, գործել է միշտ: 735թ. եկեղեցին կառուցել է Հովհան Օձնեցին: Եկեղեցին այսօր էլ գործում է, բայց վերանորոգման իր հերթին է սպասում: 1938-ին նորոգվել է եկեղեցու արտաքին սրահի որոշ մասը: 1949-1950թթ. ամբողջությամբ քանդվել և վերաշինվել է սրահի պատը, ամրացվել կամարաշարը: Վերջին անգամ եկեղեցում նորոգման աշխատանքներ են կատարվել 1977-ին: Օձունի եկեղեցին այսօր էլ ունի նորոգման կարիք: