|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին մինչեւ օրվա վերջը կարող է հայտարարել իր հրաժարականի մասին: Այս մասին լրագրողներին հայտնել է Բեռլուսկոնիի շրջապատին մոտ կանգնած աղբյուր: Նորությունը միջազգային բորսաներում մեծ իրարանցում է առաջացրել:
Ըստ Reuters-ի` իտալական Fogilo թերթի խմբագիր Ջիլիանո Ֆերարան իր կայքում գրել է, որ Բեռլուսկոնիի հրաժարականի հարցը կարող է լուծվել առաջիկա ժամերի, նույնիսկ րոպեների ընթացքում:
Իսկ Libero թերթի տնօրեն Ֆրանկո Բեկիսը Twitter-ում գրել է, որ Բեռլուսկոնին պաշտոնից հեռանալու մասին կհայտարարի կամ այսօր երեկոյան կամ վաղը առավոտյան:
Վերջին օրերին Հռոմում բողոքի ցույցեր են կազմակերպվել Բեռլուսկոնիի վարած քաղաքականության դեմ: Ցույցերին մասնակցել են տասնյակհազարավոր մարդիկ: