|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7664 |
| GBP | ⚊ | £ 509.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.62 |
Ի պատասխան Իսրայելի կողմից իրանական միջուկային օբյեկտներին հնարավոր հարվածների վերաբերյալ հրապարակումների` Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, որ Իրանը լիովին պատրաստ է պատերազմի:
Թուրքական Hurryet-ին տված հարցազրույցում նա ասել է, որ նման հայտարարություններում ոչ մի նոր բան չկա, դրանք հնչում են արդեն 8 տարի:
Սալեհին սպառնացել է նաեւ ԱՄՆ-ին համապատասխան միջոցառումներով, եթե ամերիկացիները որոշեն բացահայտ դիմակայնության գնալ: Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է շատ լավ մտածի, նախքան Իրանի դեմ դուրս գալը: «ԱՄՆ-ը կորցրել է զգուշությունը, միաժամանակ իրադրությունն ադեկվատ գնահատելու ունակությունը: Նրանք հիմնվում են միայն ուժի վրա, իսկ դա սխալ է: Ամերիկան պետք է երկու անգամ մտածի, մինչ Իրանի հետ դիմակայության ճանապարհին կանգնելը: Մենք պատրաստ ենք ամենավատ սցենարին, սակայն հույս ունենք, որ նրանք խելամտորեն կգնահատեն իրադրությունը»,- ասել Սալեհին: