կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-11-02 15:46
Սպորտ

Ջոկովիչը պատմել է իր դիմակի մասին

Ջոկովիչը պատմել է իր դիմակի մասին

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը լրագրողներին  պատմել է այն դիմակի մասին, որը նա հագել է Բազելի մրցաշարի առաջին փուլի՝ Կսավյե Մալիսի հետ հանդիպումից առաջ։

 

«Վերջին հինգ տարիներին ավանդույթ է դարձել, որ Halloween-ին ես հագնում եմ ինչ-որ դիմակ՝ կորտ դուրս գալուց առաջ։ Սովորաբար այդ տոնը համընկնում է փարիզյան «Մաստերսի» հետ, և այն, որ այս տարի «Բերսիի»  մրցաշարը մեկնարկում է մեկ շաբաթ ուշ`ոչինչ չի նշանակում։ Դա ընդամենը կատակ է, հուսով եմ, որ ոչ ոք դա սխալ չի հասկացել», - Ջոկովիչի խոսքերն է մեջբերում АТР-ի պաշտոնական կայքը։

 

«Մրցաշարից մի քանի օր առաջ ես շփվում էի իմ երկրպագուների հետ Facebook-ում և Twitter-ում, և նրանք ինձ համոզում էին, որ չխախտեմ այդ ավանդույթը։ Դիմակը դրված էր իմ կողքին և նայում էր ինձ վրա Մալիսի հետ հանդիպման ողջ ընթացքում։ Մի փոքր վախենալու էր»։