|
Փոխարժեքներ
04 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.26 |
| EUR | ⚊ | € 446.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9259 |
| GBP | ⚊ | £ 518.67 |
| GEL | ⚊ | ₾ 140.65 |
Վոլգոգրադի բնակիչ, անչափահաս Սաշա Պեխտելեւը տառապում է հազվադեպ հանդիպող գենետիկ հիվանդությամբ` անհագությամբ. տղային ոչ մի կերպ չի հաջողվում կշտանալ: Թեեւ նա բժիշկների օգնությունբ 76 կգ նիհարել է, սակայն դեռ 108 կիլոգրամ է. տեղեկացնում է Vesti.ru-ն:
«Շատ են եղել դեպքեր, երբ Սաշան «լռվել» է լոգախցիկում, եւ փրկարարները արեւահարման կրեմի միջոցով են դուրս հանել նրան լոգախցիկից»,- պատմում է տղայի տատիկը:
Ներկայումս տղան փոքր չափաբաժիններով օրական 5 անգամ հաց է ուտում եւ 40 րոպե զբաղվում մարմնամարզությամբ: Իսկ խոհանոցի դուռը տատիկը կողպել է` թողնելով փոքրիկ անցք` կատվի համար:
Շնորհիվ քաշի նվազման` տղան արդեն ինքնուրույն դուրս է գալիս տնից, զբոսնում բակում, ընկերներ էլ ունի: Բժիշկները հույս ունեն, որ մինչեւ գարուն տղայի քաշը կդառնա 90 կգ: