կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-04 23:01
Քաղաքական

Երբեք մի ասեք՝ երբեք. Հովիկ Աբրահամյանը՝ ՎՊ նախագահի պաշտոնանկության մասին

Երբեք մի ասեք՝ երբեք. Հովիկ Աբրահամյանը՝ ՎՊ նախագահի պաշտոնանկության մասին

ԱԺ-ում ՎՊ տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ելույթի համար նախագահ Սերժ Սարգսյանը նրան չի նախատել: Այս մասին հայտնեց անձամբ ԱԺ նախագահը ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո՝ պատասխանելով yerkir.am-ի հարցին: Նա եւս մեկ անգամ հստակեցրեց, թե ինչ է ասել ԱԺ-ում:

 

Դիտարկմանը, թե նախագահականում հրավիրված հայտնի քննարկման տոնայնությունը,  կոշտությունը նախագահը կիրառել էր նաեւ այս նիստում, Աբրահամյանը չհամաձայնեց եւ ասաց, որ չի էլ կարծում, թե այն ժամանակ նախագահը կոշտ է եղել: Հարցին` հնարավո՞ր է` որոշում են կայացրել, որ այլեւս քննադատական ելույթներով հանդես չեն գալու, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Մենք քննադատելու ենք յուրաքանչյուր թերություն, եւ դա մեր սուրբ պարտականությունն է, բայց քննադատությունը պետք է լինի հիմնավոր: Ես ԱԺ-ում իմ ելույթում էլ ասել եմ, որ ՎՊ-ն պարտավոր է հիմնավոր ներկայացնել, եթե կան թերություններ, խախտումներ»:

 

ԱԺ նախագահը հայտարարեց, որ այսօր իր դեմ որեւէ սլաք ուղղված չի եղել, իր դեմ սլաքներ ուղղվում են միայն ԶԼՄ-ների կողմից: ՀՀԿ նիստում իրեն որեւէ բանում չեն մեղադրել, ընդհանրապես որեւէ մեկին չեն մեղադրել, պարզապես որոշում են ընդունել, թե ինչպես են վարվելու նման դեպքերում: Որոշման մասին ԱԺ նախագահը, սակայն, հրաժարվեց տեղեկացնել: 


Yerkir.am-ի հարցին` հնարավո՞ր է Իշխան Զաքարյանը պաշտոնանկ արվի, Աբրահամյանը պատասխանեց. «Երբեք մի ասեք՝ երբեք»: