|
Փոխարժեքներ
18 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.5 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.3074 |
| GBP | ⚊ | £ 486.54 |
| GEL | ⚊ | ₾ 139.54 |
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանը քաղաքապետի պաշտոնում առաջադրել է Երեւանի փոխքաղաքապետ, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Տարոն Մարգարյանի թեկնածությունը:
«Երկիր»-ի հետ զրույցում քաղաքապետի մամլո խոսնակ Շուշան Սարդարյանը նշեց, որ քաղաքապետի ընտրության համար ավագանու նիստը կհրավիրվի առաջիկա օրերին: Հստակ օրը դեռ հայտնի չէ, այդ մասին քաղաքապետարանը կտեղեկացնի ավելի ուշ:
Իսկ քիչ առաջ պարզ դարձավ, որ ավագանու նիստը լինելու է նոյեմբերի 4-ին: