|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Ժողովուրդ»-ը գրում է. «Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի հերթական նիստը կկայանա հոկտեմբերի 8-ին:
Մեզ հայտնի դարձավ, որ ավագանու նիստի օրակարգում ներառված է 7 հարց, որոնցից երկուսը Երվանդ Քրիստափորի Մանարյանին և Միխայիլ Բորիսի Պիոտրովսկուն «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին հարցերն են:
Բացի այս, կքննարկվի նաև Երևանում Դիանա Աբգարի անվամբ զբոսայգի անվանակոչելու մասին հարցը: Օրակարգում են Երևանի սեփականություն համարվող գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու և գույքը նվիրելու մասին հարցերը: Թե ինչ գույքի մասին է խոսքը, պարզ կդառնա նիստին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։