Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Երկիր ծիրանի» կուսակցության Երևանի ավագանու խմբակցությունն այսօր Երևանի ավագանու այլընտրանքային նիստ է հրավիրել:
Կուսակցության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, թե ինչ օրակարգով է նիստը հրավիրվում:
«1. ԱՄՆ 28-րդ նախագահ և Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր Թոմաս Վուդրո Վիլսոնի արձանի տեղադրման նախաձեռնություն իրականացնելու վերաբերյալ:
2. Երևան քաղաքի տրանսպորտի աշխատանքի վերաբերյալ:
3. Երևանի քաղաքապետարանի կոմունալ վարձերի վերաբերյալ:
4. Երևանի վարչական շրջաններում քաղաքացիների հետ հանդիպումների եւ քննարկումների անցկացման աշխատանքների կազմակերպման վերաբերյալ:
5. Երևանի ավագանու վերահսկողական լիազորությունների հետ կապված` ավագանու և քաղաքապետի իրավական ակտերի, քաղաքապետարանի աշխատակազմի ստորաբաժանումների, քաղաքային ենթակայության կազմակերպությունների գործունեության վերաբերյալ տեղեկությունների հիման վրա հասարակական կազմակերպությունների, մասնագիտացված խմբերի և անհատների հետ աշխատանքների կազմակերպման վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ այսօր տեղի կունենա Երևանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդման արարողությունը: «Ելք» դաշինքը մասնակցելու է արարողությանը: