|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Արցախում կադրային փոխատեղումները շարունակվում են. պաշտոններից ազատվածները նոր պաշտոնների են նշանակվում:
Այսօր վարչապետ Արա Հարությունյանի որոշմամբ՝ Լեւոն Գրիգորյանը, այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, ազատվել է ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնից: Նախագահի այսօրվա հրամանագրով նա 5 տարի պաշտոնավարման ժամկետով նշանակվել է ԼՂՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ:
Վարչապետի մյուս երկու որոշումներով՝ Իգոր Բաղրյանն ազատվել է ԼՂՀ կառավարության աշխատակազմի վերահսկողական ծառայության պետի պաշտոնից եւ նշանակվել ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարարի տեղակալ, իսկ կառավարության աշխատակազմի վերահսկողական ծառայության պետ է նշանակվել Արմո Ծատրյանը:
Եվ այսպես, վերջերս արված կադրային փոփոխությունների արդյունքում դեռ թափուր պաշտոններ կան. չեն նշանակվել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը եւ արտաքին գործերի նախարարը (պաշտոնակատարներ են նշանակվել) եւ Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավարը, որը, մեր տեղեկություններով, դարձյալ պետք է ուժային կառույցի աշխատող նշանակվի: