Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ»-ը գրում է. «ՊԵԿ-ում կադրային փոխատեղումները շարունակվում են: Դատելով վերշին փոփոխություններից՝ կարելի է ասել, որ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը դարձյալ սկսում է ապավինել հին, փորձված կադրերին: Մեր տեղեկություններով՝ իր տեղը զիջելու է նախ փոքր հարկ վճարողների հարկային տեսչության վարչության ղեկավար Դավիթ Դավթյանը, ում տարիներ շարունակ հովանավորել է ՀՀ Նախագահի աշխատակազմի գործերի կառավարիչ, «Փեթակի» սեփականատեր, «Արցախ» հայրենակցական միության ղեկավար Վարուժան Գրիգորյանը:
Նրա փոխարեն, ըստ ամենայնի, կնշանակվի կազմակերպման և հսկողության վարչության պետ Ռաֆիկ Մաշադյանը, որին ժամանակին հեռացրին խոշոր հարկատուների վարչության պետի պաշտոնից՝ բավականին աննշան պաշտոնի նշանակելով:
Մաշադյանի ղեկավարած կազմհսկողության վարչությունն էլ, հավանաբար, կղեկավարի նախագահի աշխատակազմից սերող, այժմ կազմհսկողության վարչության պետի տեղակալ Տիգրան Ձաքարյանը՝ ՀՀ նախագահի օգնական Մարտին Ձաքարյանի որդին: Ի դեպ, Տիգրան Ձաքարյանը երկար տարիներ եղել է Մաշադյանի ղեկավարը տարբեր տեսչություններում: ՊԵԿ- ում բարձր պաշտոն զբաղեցնելն առաջին հերթին ՊԵԿ ղեկավարի վստահությունը վայելելու հետ է կապված»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: