կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-29 12:38
Քաղաքական

ՀԱԿ-ին միանալն անիմաստ է դառնում. Տիգրան Կարապետյան

ՀԱԿ-ին միանալն անիմաստ է դառնում. Տիգրան Կարապետյան

ՀԱԿ-ի երեկվա հանրահավաքից Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը ո'չ հիասթափված է, ո'չ էլ հիացած: Երեկ, խոստացածի համաձայն, Կարապետյանը եղել էր Ազատության հրապարակ ու կանգնել ժողովրդի կողքին: Իրոք, ժողովրդի կողքին, քանի որ որքան էլ նրան փորձում էինք փնտրել հարթակում կանգնած ՀԱԿ անդամների եւ Տեր-Պետրոսյանի կողքին, չէինք գտնում:

 

Այսօր «Երկիր»-ի թղթակցի հետ զրույցում Տիգրան Կարապետյանն ասաց, որ երեկ ժողովրդի հետ է կանգնած եղել, դրա համար էլ չենք նկատել: Մեր այն հարցին, թե ինչպե՞ս կգնահատի հանրահավաքը, Կարապետյանը պատասխանեց, որ չկար վճռականություն, ուստի անիմաստ է դառնում ՀԱԿ-ին միանալը, առավել եւս, որ նա դեռ միանալու վերջնական որոշում չի կայացրել:

 

Ժողովրդական կուսակցության նախագահը կանխատեսում է, որ նախընտրական փուլում իրավիճակը կսրվի, գործողություններն էլ կլինեն բիրտ:

 

«Բայց իշխանությունն ամեն ինչ դնելու է նժարին` իր դիրքերը պահելու համար»,- համոզված է նա: