կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2011-10-28 10:13
Առանց Կատեգորիա

Հիվանդ համակարգ

Հիվանդ համակարգ

Թեեւ ամբողջ հանրապետությունը խոսում է այն մասին, որ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հրաժարական է տվել, սակայն պաշտոնապես դա ո՛չ հաստատվում, ո՛չ էլ հերքվում է:

 

Փաստացի գործ ունենք այն նույն իրավիճակի հետ, ինչ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի հրաժարականի պարագայում, երբ անգամ կատարվածը պաշտոնապես հաստատելուց հետո, այդպես էլ որեւէ բացատրություն չտրվեց հրաժարականի դրդապատճառների, հանգամանքների մասին: Բայց եթե այն ժամանակ խոսքը գնում էր նշանակովի պաշտոնի մասին, դեռ ինչ-որ կերպ կարելի է նման «գաղտնապահությունը» բացատրել, թեեւ այդ երևույթը ժողովրդավար համակարգ ունենալուն հավակնող պետությանը ուղղակի անհարիր է:

 

Բայց Երեւանի քաղաքապետը նշանակվում է ընտրությունների արդյունքում, եւ գոնե երեւանցին բարոյական իրավունք ունի իմանալու, թե ինչու է հրաժարական տալիս, կամ տվե՞լ է, արդյոք, առհասարակ, իր կողմից նախ ավագանու անդամ ընտրված, ապա եւ քաղաքապետ դարձած Կարեն Կարապետյանը: Խոսքը քաղաքացու՝ տեղեկացված լինելու իրավունքը հարգելու` պետության տարրական պարտավորության եւ հաշվետվողականության մասին է: Հասկացություններ, որոնցից, կարծես, անվերադարձ խորթացել է իշխանությունը: Սա ցույց է տալիս, թե որքան փակ է պետական կառավարման սիստեմը, եւ թե ներսից որքան հիվանդ է քաղաքական համակարգը: