Փոխարժեքներ
12 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.84 |
EUR | ⚊ | € 408.82 |
RUB | ⚊ | ₽ 3.8875 |
GBP | ⚊ | £ 487.91 |
GEL | ⚊ | ₾ 140.28 |
Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար Հայաստանն արել է ամեն ինչ, այժմ միջազգային հանրությունը սպասում է Թուրքիայի գործողություններին. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը
Ըստ նրա` ներկայումս Հայաստանն ավելի ուժեղ դիրքերում է, քանի որ թե' Ռուսաստանը, թե' Արեւմուտքը աջակցում են ՀՀ-ին ե'ւ հայ-թուրքական, ե'ւ հայ-ադրբեջանական հիմնախնդիրների դեպքում:
«Կազանում Ադրբեջանն իր սխալ հաշվարկների պատճառով չկարողացավ արդարացնել Մինսկի խմբի սպասումները, ինչը Հայաստանի դիրքերը ԼՂ հարցում ավելի ամրապնդեց»,- ասաց քաղաքագետը` հավելելով, որ հայաստանյան իշխանությունները պետք է պահպանեն ռազմավարական այս առավելությունը եւ օգտվեն դրանից` լինելով ոչ միայն պատասխանող, այլեւ նախաձեռնող կողմ:
Քաղաքագետն անդրադարձավ նաեւ ՀՀ նախագահի` Վանում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքները վերացնելու նպատակով մարդասիրական օգնություն տրամադրելու առաջարկությանը, սակայն նշեց, որ չի տիրապետում մանրամասներին` արդյո՞ք Հայաստանը պաշտոնապես օգնության խնդրանք ստացե՞լ է, թե՞ ոչ: