կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2011-10-27 11:35
Հասարակություն

Կանգնած բողոքողներն ինչի են հասնում, որ պառկածներն ինչ անեն

Կանգնած բողոքողներն ինչի են հասնում, որ պառկածներն ինչ անեն

Այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի էր եկել նաեւ բոլոր բողոքի ցույցերին  պայքարի յուրահատուկ մեթոդներով հայտնի Վարդգես Գասպարին:

 

Նրան նախորդ անգամ կառավարության շենքի դիմաց պառկելու համար տարել էին. օրերս էին միայն 800 հազար դրամ գրավի դիմաց բաց թողել:

 

Երբ ոստիկանները բոլոր քաղաքացիներիս նման նրան եւս թույլ չտվեցին հատել փողոցն ու պառկել կառավարության շենքի դիմաց, իր հայտնի մեթոդը նա իրագործեց հենց տեղում` Տիգրան Մեծի պողոտայում:

 

Մի տատիկ անընդհատ համոզում էր, թե` «մեղք ես, էս անձրեւին կմեռնես», կողքից էլ «թասիբի» էին գցում, թե` «չի մեռնի, ինքը շատ դիմացկուն ա»: Մեկն էլ մոտեցավ ու էլի համոզեց Գասպարիին, որ ոչ միայն կանգնի, այլեւ հեռանա` ասելով. «Հլա կայնի էն գրավիդ փողը տանք, նոր պառկի»: