կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2011-10-26 10:16
Առանց Կատեգորիա

Կրավորականության հետևանքները

Կրավորականության հետևանքները

Ադրբեջանի` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ դառնալու փաստը վերստին ապացուցում է, որ շոշափելի արդյունքներն աշխատանքի, այլ ոչ թե թախտին նստած բախտին սպասելուց են ստացվում: Մի բան, որից Հայաստանի արտաքին գերատեսչությանը ոչ մի կերպ ձերբազատվել չի հաջողվում:

 

Տարիներ շարունակ այս կառույցում Հայաստանը կրավորական, մեկուսացված քաղաքականություն է իրականացնում: Նախաձեռնությունների փոխարեն անընդհատ փնտրվում ու գտնվում են ձախողումները, անգործությունն արդարացնող պատճառաբանություններ` Ադրբեջանի նավթադոլարների, այդ երկրին իսլամական աշխարհի աջակցության հետ կապված: Ու չնայած դրանում առկա ռացիոնալ հատիկին, այդպես էլ պարզ չի դառնում, թե որոնք են ՄԱԿ-ում մեր դիվանագիտության հիմնական նպատակները, թիրախներն ու առաջնայնությունները:

 

Զբաղվելով ինքնախաբեությամբ` հիմա էլ իրենք իրենց ու իրենց գրպանային վերլուծաբանների միջոցով նաեւ հանրությանը փորձում են հույս տալ, թե Ադրբեջանի` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ դառնալու իրողությունը ոչ մի կերպ չի ազդելու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա: Եվ ամենազավեշտալին այն է, որ սովորույթի ուժով ոչ թե թույլ տրված թերացումները, սխալներն են վերլուծում կամ ունեցած ռեսուրսները կենտրոնացնելու կամք ցուցաբերում, այլ կառչում են այն մտայնությունից, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները Ադրբեջանին  թույլ չեն տա մանեւրել: Սա փրփուրներից կախվող խեղդվողի հոգեբանություն է, որը եւ հանգեցնում է այսպիսի հետեւանքների: