կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2011-10-24 16:40
Մշակույթ

Պավել Լիսիցյան-100

Պավել Լիսիցյան-100

Մաշտոցի 48 հասցեում բացվեց հայազգի մեծանուն երգիչ Պավել Լիսիցյանի 100-ամյակին նվիրված հուշատախտակ: Այս նպատակով կառավարությունը դեռևս 2010թ. նոյեմբերի 18-ին կայացած նիստում պետբյուջեից, որպես աջակցություն Պավել Լիսիցյանի ժառանգներին, ՀՀ մշակույթի նախարարությանն էր հատկացրել 342.000 դրամ` հուշատախտակի պատրաստման և տեղադրման ծախսերի համար:

 

ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Պավել Լիսիցյանը ռուսական օպերային թատրոնի նշանավոր բարիտոնն էր:

 

Պավել Լիսիցյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շարքում 2011 թ. հունիսի 20-ից հուլիսի 5-ը կայացել է մեներգիչների հանրապետական մրցույթ` նվիրված Պավել Լիսիցյանի` 100 և Տաթևիկ Սազանդարյանի 95-ամյա հոբելյաններին, որին մասնակցել են 5 տասնյակը գերազանցող երիտասարդ կատարողներ: Պետական պատվերով հրատարակվել է Սերգեյ Յակովենկոյի «Պավել Լիսիցյան» գրքի հայերեն թարգմանությունը:

 

Օրերս լույս է տեսել Մարկ Պետրոսյանի` «Պավել Լիսիցյան-100» հուշալբոմը, որում ներկայացված է 20-րդ դարի մեծագույն երգչի կյանքն ու ստեղծագործական ուղին: Գիրքը ներառում է նաև ձայնագրված ու տեսագրված լիսիցիանական վառ կատարումների 2` տեսա- և ձայնասկավառակներ:

 

Հոբելյանական տարում պատրաստվել և հեռարձակվել են նաև մի շարք հեռուստահաղորդումներ ու մեծ երգչին նվիրված անդրադարձներ: