կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-20 17:14
Հասարակություն

Կոռուպցիան քչացել է, վստահությունը` ավելացել

Կոռուպցիան քչացել է, վստահությունը` ավելացել

ՀՀ կառավարության պատվերով «Այ-Փի-Էս-Սի» քաղաքացիական սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը իրականացրել է «ՀՀ իշխանությունների գործունեության գնահատականները, տեսանելիությունը, ձեռքբերումներն ու բացթողումները և զարգացման ռազմավարական առաջարկները» սոցիոլոգիական հետազոտությունը: Ուսումնասիրության մեջ կառավարության գործունեությունը գնահատվել է ըստ ոլորտների:

 

Հարցվածների ընդամենը 1,8 տոկոսն է Հայաստանի առջև ծառացած կարևոր հիմնախնդիր դիտարկել կրթության խնդիրները: Կառավարության գործունեությունը կրթության ոլորտում հարցվածների 34,3 տոկոսը գնահատել է դրական, 34,9 տոկոսը` միջին, 30,8 տոկոսը` բացասական:

 

Հարցման արդյունքներով` 2011թ. հունիս–սեպտեմբեր ամիսներին հանրային վերաբերմունքը ԿԳ ոլորտի նկատմամբ մոտ 12 տոկոսով դրական աճ է գրանցել:

 

Հանրային տեղեկացվածության ամենաբարձր ցուցանիշ կրթության համակարգում է, որը հունիսին կազմել է 44, 3 տոկոս, իսկ սեպտեմբերին այդ ցուցանիշը աճել է` հասնելով մոտ 48 տոկոսի: Հարցվածները նշել են, որ իրենք տեղյակ են կրթության համակարգում նոր տեխնոլոգիաների ներդրմանը, կրթական բարեփոխումներին, նոր դասագրքերին և ծրագրերին:

 

2011-ի սեպտեմբերի դրությամբ` վերջին մեկ տարվա ընթացքում հարցվածներից 39,5 տոկոսի կարծիքով` դպրոցներում կաշառակերությունը նվազել է, կաշառակերություն չկա` կարծում են 15,6 տոկոսը, մնացել է նույնը` 28,6 տոկոս, աճել է` 19,4 տոկոս: Նույն ժամանակահատվածում, 26,6 տոկոսի կարծիքով, բուհերում կաշառակերությունը նվազել է, մնացել է նույնը` 36,5 տոկոս, աճել է 32 տոկոս, կաշառակերություն չկա` 4,8 տոկոս:

 

Որքա՞ն հաճախ են խախտվում օրենքները դպրոցներում և բուհերում: Հարցվածների 47,3 տոկոսի կարծիքով` դպրոցներում օրենքների խախտումներ գրեթե չեն լինում, 24,2 տոկոսի գնահատմամբ` երբեմն լինում են, 28,5 տոկոսի կարծիքով` դրանք հաճախակի բնույթ են կրում, մոտ 19,4 տոկոսն էլ դժվարացել է պատասխանել հարցին: Նույն ցուցանիշը բուհերի դեպքում հետևյալ ն է` 30,5 տոկոսը կարծում է, որ օրենքները գրեթե չեն խախտվում, 24,5 տոկոսի կարծիքով` երբեմն խախտվում են, 45,1 տոկոսի գնահատմամբ` հաճախ են խախտվում, 32,6 տոկոսը դժվարացել է պատասխանել: