կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-18 10:28
Առանց Կատեգորիա

ԱԶԳ. Հայ եկեղեցու Շվեյցարիայի խորհուրդը լուծարվեց

ԱԶԳ. Հայ եկեղեցու Շվեյցարիայի խորհուրդը լուծարվեց

«Ազգ» օրաթերթը տեղեկացրել էր, որ Նյու Յորքում «Հոգեւոր սպասավորների պատրաստության հայրապետական հիմնադրամի» ստեղծման նպատակով հանգանակվել էր 6 մլն դոլար:

 

Մայր աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ` նվիրատվությունները շարունակվում են, իսկ հիմնադրամի ընդհանուր համակարգողն է Լոռնա Գոնոնյանը:

 

Նյու Յորքից Մայր աթոռ վերադարձի ճանապարհին Փարիզում Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդիպել է շվեյցարահայ համայնքին: Նա գոհունակությամբ է ընդունել հոկտեմբերի 2-ին Ընդհանուր անդամական ժողովի որոշումը` լուծարելու Շվեյցարիայի հայ առաքելական եկեղեցու խորհուրդը, որ անհնազանդություն էր դրսեւորել Մայր աթոռի դեմ: Հանձնարարվել է Ժնեւի եւ Լեման շրջանի նորակազմ ծուխի ատենապետ Արդեն Շելլեֆյանին եւ Շվեյցարիայի հայ առաքելական եկեղեցու խորհրդի ատենապետ Դանիել Փափազյանին եւ Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Մեսրոպ վարդապետ Պարսամյանին ձեռնամուխ լինել պատարագների վերսկսմանը Ժնեւի Ս. Հակոբ եկեղեցում: