|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Կառավարության նիստում այսօր որոշում կայացվեց լուծարել «Շիրակի հանրային հեռուստառադիո» փակ բաժնետիրական ընկերությունը:
Հարցը չզեկուցվող էր: Լուծարման նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ 2016-ի հոկտեմբերի 26-ից ՀՀ տարածքում անջատվել է անալոգային հեռարձակումը և ամբողջությամբ անցում է կատարվել թվային հեռուստատեսային հեռարձակման:
«Շիրակի հանրային հեռուստառադիո» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու` ՀՀ կառավարության նախաձեռնությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ընկերությունն առ այսօր իրականացնում է անալոգային հեռարձակում և այդ պատճառով չի կարողանում ապահովել լայն լսարան, իսկ թվային հեռարձակում իրականացնելու համար առաջնահերթ կպահանջվեն համապատասխան օրենսդրական կարգավորում ուզգալի ֆինանսական ներդրումներ, ինչն այս պահին անիրատեսական է: