Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Պատի կառուցումը մի նպատակ է ունենալու` Հայաստանին ներկայացնել որպես ագրեսոր պետություն, որը կրակում է խաղաղ բնակչության վրա. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանագծում ադրբեջանցիների կողմից 2700 մ երկարությամբ պաշտպանական պատի շինարարությանը` տեսակետ հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Նրա խոսքով` դա զուտ քարոզչական նպատակ է հետապնդում, քանի որ ակնհայտ է, որ պաշտպանական խնդիր չունի:
Խոսելով հայկական կողմի քայլերի մասին` քաղաքագետը նշեց. «Եթե մենք այս պահն օգտագործենք եւ կանխարգելիչ տեղեկատվակական հոսքերով չթույլատրենք, որ միջազգային հանրության մոտ մեզ համար վայրագի կերպար ստեղծվի, ինչը շատ հեշտ է, ապա մենք կարող ենք պարզապես ընդունել եւ ասել` այո, դուք ամրագրում եք այն սահմանը, որը ստեղծվել է, եւ մենք միայն կողմ ենք դրան. վտանգ Հայաստանին չի սպառնում, կարելի է նաեւ աջակցել»: