կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2022-05-10 08:55
Առանց Կատեգորիա

«Քրիստոսի արձանի կառուցմամբ նոր էջ է բացվելու մեր ժողովրդի եւ պետության կյանքում»․ «Հրապարակ»

«Քրիստոսի արձանի կառուցմամբ նոր էջ է բացվելու մեր ժողովրդի եւ պետության կյանքում»․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր ամփոփվելու է «Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի» կառուցման մրցութային առաջին փուլը եւ հայտնի է դառնալու, թե 12 առաջարկից մրցույթում որ նախագիծն է հաղթել։ Մենք արդյունքների ամփոփումից առաջ մի քանի հարց ենք ուղղել Գագիկ Ծառուկյանին։ 

- Պարոն Ծառուկյան, Ձեր նախաձեռնությամբ մեկնարկած «Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի» կառուցման մրցութային առաջին փուլը մոտեցել է ավարտին: Նախաձեռնությունը մեծ արձագանք գտավ և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում: Դուք անձամբ ինչպե՞ս եք գնահատում մրցութային փուլի աշխատանքները:

- Փաստորեն Դուք բացի հոգևոր արժեքներից, նաև քաղաքակա՞ն ենթատեքստ եք դնում արձանի գաղափարում։

- Հաջողության և զարգացման հիմքում առաջին հերթին պետք է լինի ներքին համերաշխություն։ Չեղավ համերաշխություն, չեղավ միասնականություն՝ չի լինի ոչինչ։ Քրիստոսի արձանի գաղափարի հիմքում ԱՅՈ՛, ես դնում եմ ներհայաստանյան և ներհայկական համերաշխության գաղափարը։ Սա զարգացման տանող երկար ճանապարհի հիմքն է։ Եթե դուք սա համարում եք քաղաքական բովանդակություն, ապա ես դեմ չեմ։ Մեզ հետ տեղի ունեցած աղետից հետո և այսօր աշխարհում տեղի ունեցող համաշխարհային ճգնաժամի պայմաններում մենք՝ որպես ազգ և պետություն, խնդիր ունենք աշխարհին նորովի ներկայանալու։ Հիմա մեր աչքի առաջ աշխարհը փոխվում է, նոր հարաբերություններ են ձևավորվում, նոր արժեքներ։ Մենք, նորից եմ ասում, պետք է կարողանանք նորովի ներկայանալ աշխարհին. մենք հին մշակույթով, հին գրականությամբ, հին պատմությամբ ազգ ենք, և աշխարհը մեզ այդպես պետք է ճանաչի։ Մենք պետք է խնդիր դնենք ունենալ ուժեղ պետություն։

-Բայց հիմա շատերը հուսահատված են, հուսալքված, Դուք հավատու՞մ եք, որ ուժեղ պետության գաղափարը իրական է, ու մարդիկ դա կընդունեն։ 

-Ես ոչ միայն հավատում եմ այդ գաղափարին, այլև տեսնում եմ դրան հասնելու ճանապարհները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում